Գնե՞լ քարթրիջ, թե՞ լիցքավորել

Ո՞րն է ավելի լավ տարբերակ ձեր տպիչի համար՝ լիցքավորե՞լ քարթրիջը, թե՞ գնել նորը: Եթե հետևենք արտադրողների խորհուրդներին, ապա պետք է գնենք ամբողջովին նոր քարթրիջ: Բայց արդյո՞ք դա ձեռնտու է և աշխատանքի ավելի լավ արդյունք կապահովվի: Եկե՛ք միասին դիտարկենք այս հարցը:

Քարթրիջների տեսակները

Գոյություն ունի քարթրիջների երկու տեսակ՝

  • լազերային, որը լիցքավորվում է տոներով.
  • շիթային, որն աշխատում է թանաքով:
    Նրանցից յուրաքանչյուրն ունի իր դրական և բացասական կողմերը, բայց հիմա մենք չենք անդրադառնա այս քարթրիջների համեմատությանը: Չնայած անհրաժեշտ ենք համարում նշել, որ գունավոր շիթային քարթրիջների թերություններից մեկն այն է, որ թանաքը շատ արագ չորանում է: Բացի դրանից, երկար ժամանակ չօգտագործելու դեպքում այն կարող է խափանումներով աշխատել: Այլ է տոների դեպքում՝ արագ չի չորանում, բայց այն ևս ունի իր առանձնահատկությունները։ Իհարկե, երկու տարբերակն էլ դիտարկելիս կարող ենք հստակ ասել, որ ամենաարդյունավետը նոր, օրիգինալ քարթրիջ գնելն է: Բայց երբեմն հանգամանքներն այնպես են դասավորվում, որ նոր քարթրիջ գնելն այդ պահին ձեռնտու չէ։ Սա նշանակում է, որ դուք պետք է փնտրեք այլընտրանքային տարբերակներ՝ գնել ոչ օրիգինալ քարթրիջ կամ լիցքավորել հինը: Այս իրավիճակում դուք կարող եք հայտնվել փակուղում: Ոմանք կարծում են, որ ոչ օրիգինալ տարբերակը կարող է գերազանցել բնօրինակին, բայց դա խաբեություն է:

Որո՞նք են անորակ ոչ օրիգինալ քարթրիջ գնելու ռիսկերը

Օրիգինալ դետալը կեղծ տարբերակով փոխարինելիս կարող եք հանդիպել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են.

  • մոդելի անհամապատասխանություն.
  • թանաքի կամ տոների գերածախս (կախված քարթրիջի տեսակից).
  • էներգիայի բարձր ծախսեր.
  • թղթի չափից ավելի օգտագործումը` գույների աղավաղման, ներկի արտահոսքի և բծերի, անընթեռնելի տառատեսակի և այլնի պատճառով.
  • տպիչի խափանում և չնախատեսված վերանորոգում:
    Իհարկե, պետք է խուսափել նման տարբերակներից, որպեսզի ավելորդ խնդիրներ չստեղծեք ձեզ համար։
    Նշում. Օրիգինալ և ոչ օրիգինալ քարթրիջների մեջ կա էական տարբերություն: Փաստն այն է, պաշտոնական արտադրողը թողարկում է օրիգինալ և՛ տպիչներ, և՛ քարթրջներ։ Համապատասխանները միայն բաղադրիչների պաշտոնական արտադրողներն են, իսկ ոչ օրիգինալը՝ անհայտ ընկերություններ են։

Քարթրիջի լիցքավորում ինքնուրույն կամ սպասարկման կետում

Իհարկե, հին քարթրիջը լիցքավորելը շատ ավելի մատչելի է: Շատերը կարծում են, որ իրենք կարող են դա անել առանց մասնագետի օգնության: Բայց որդյո՞ք դա ճիշտ տարբերակ է: Նախ՝ քարթրիջը լիցքավորելն, ընդհանուր առմամբ, անցանկալի է: Երկրորդ, եթե չեք ուզում անախորժություններ, ապա առանց որոշակի գիտելիքների և փորձի չպետք է նույնիսկ փորձեք: Եթե սոցիալական ցանցերում բավականաչափ տեսանյութեր դիտելուց հետո որոշեք ինքներդ հաղթահարել այս խնդիրը, ապա պատրաստ եղեք տհաճ անակնկալների.

  • ապամոնտաժման երկար և տքնաջան գործընթաց.
  • ամեն ինչ կեղտոտելու մեծ հավանականություն.
  • քարթրիջը տոների մնացորդներից ամբողջությամբ մաքրելու անհնարինություն.
  • լիցքավորման ժամանակ տոների անբավարար քանակություն կամ ավելցուկ.
  • հավաքման ժամանակ սխալներ.
  • տպիչի և քարթրիջի համատեղելիության խնդիր:
    Կարևոր է իմանալ. Հաճախ լիցքավորումը ներառում է նաև որոշ բաղադրիչների վերականգնում (չիպ, մագնիսական լիսեռ և այլն), այս դեպքերում նույնիսկ մի՛ մտածեք դա ինքներդ անելու մասին: Ավելի լավ է գնել նոր քարթրիջ:

Եզրակացություն

Ելնելով վերը նշվածից՝ կարող ենք եզրակացնել, որ եթե քարթրիջի տոները կամ թանաքը վերջանում է, ապա անհրաժեշտ է փոխարինել այն օրիգինալ կամ համատեղելի մոդելով: Խուսափե՛ք անհայտ արտադրողներից: Եթե որոշել եք գումար խնայել և կանգ առնել քարթրիջի լիցքավորման տարբերակի վրա, ապա թույլ տվեք դա անել մասնագետներին։ Ծառայությունը այս խնդիրը կկատարի 15-20 րոպեում: Ի դեպ, մասնագետը կարող է գալ և լիցքավորել քարթրիջը ձեր տարածքում (տանը կամ գրասենյակում):

Facebook
Pinterest
Twitter
LinkedIn