Ժամանակակից աշխարհն անհնար է պատկերացնել առանց համակարգչային տեխնիկայի՝ լինի դա անհատական համակարգիչ (PC), շարժական նոութբուք, նեթբուք, պլանշետ կամ սմարթֆոն: Եթե մոտ ապագայում պլանավորում եք գնել համակարգիչ, ապա կարող եք օգտվել մեր տեղեկատվական նյութերից: Եկե՛ք միասին պարզենք, թե ինչպես ընտրել համակարգիչ:
Համակարգչային տեխնիկայի ընտրության չափորոշիչները

Սովորաբար օգտատերերն իրենց ընտրությունը նախ և առաջ կատարում են ըստ ապրանքանիշի (կարծիքներ են կարդում, ուսումնասիրում վարկանիշը, համեմատում գներն ու տեխնիկական պարամետրերը): Իհարկե, այս մոտեցումն էլ է տեղին, բայց միայն բրենդի հեղինակության վրա կենտրոնանալը սխալ է։ Անհնար է լիովին վստահ ասել, որ ACER-ն ավելի լավն է, քան LENOVO-ն, կամ DELL-ը գերազանցում է HP-ին, կամ ASUS-ը գերազանցում է Gigabyte-ին և այլն:
Նշում. Մի՛ խաբվեք արտաքին տեսքին: «Ամեն փայլուն բան չէ, որ ոսկի է»: Ժամանակակից դիզայնը դեռ չի երաշխավորում բավարար որակ:
Ուրեմն ինչպե՞ս վարվել, որտեղի՞ց սկսել, եթե անհրաժեշտ է գնել համակարգիչ: Նախ՝ պետք է որոշեք, թե ինչ նպատակով է ձեզ անհրաժեշտ համակարգիչը, քանի որ տան կամ գրասենյակի համար նախատեսված համակարգչային սարքավորումներն ունեն տարբեր տեխնիկական բնութագրեր և պահանջներ: Այնուհետև պետք է վերլուծել և համեմատել կոնկրետ մոդելները, ընդգծել առավելություններն ու թերությունները՝ համապատասխան եզրակացություններ անելու համար: Նաև պետք է պարզել, թե ավելի շահավետ է գնե՞լ պատրաստի համակարգային բլոկ, թե՞ հավաքել-կոմպլեկտավորել այն զրոյից: Բանն այն է, որ համակարգչային բլոկը առանձին մասերով հավաքելն ավելի մաչելի է, իսկ պարամետրերն ավելի բարձր կարող են լինել: Ընտրությունը ձերն է:
Համակարգչային բլոկի ո՞ր բաղադրիչներին պետք է առաձնահատուկ ուշադիր լինել
- Մայրական սալիկն ընտրվում է ամենավերջում, որպեսզի համապատասխանի մնացած բաղադրիչներին: Ընտրեք ֆորմ-ֆակտորը, որոշեք սոքեթը, ընտրեք չիպսեթը, չմոռանաք բնիկների մասին:
- Կենտրոնական պրոցեսորը համակարգչի «ուղեղն» է: Այստեղ կարևոր են արագությունը, միջուկների քանակը և այլն:
- Տեսաքարտ (վիդեո ադապտեր): Գլխավորը հիշողության ծավալն է, քանի որ պատկերի որակը, գրաֆիկական և խաղային հավելվածների գործարկումը կախված է դրանից:
- Հիշողությունը ցանկալի է, որ լինի առնվազն երկու սլոտ, քանի որ բարձր արդյունավետության հասնելու համար ավելի լավ է օպերատիվ հիշողությունը բաժանել 2 մասի՝ յուրաքանչյուրը 4 ԳԲ, քան ունենալը մեկ հատ 8 ԳԲ-ով (մուլտիմեդիա և գրասենյակային համակարգիչների համար անհրաժեշտ է հիշողություն՝ յուրաքանչյուրը 4 ԳԲ, իսկ դիզայնի և խաղերի համար՝ առնվազն 8, բայց ավելի արդյունավետ է՝ 16 ԳԲ):
- Կոշտ սկավառակն ընտրվում է կախված նրանից, թե ինչի համար է նախատեսված։ Օրինակ՝ գրասենյակի համար բավարար է 500 ԳԲ, տան համար՝ 1 ՏԲ, իսկ դիզայներների և ակտիվ խաղացողների համար՝ 2 ՏԲ (խաղային համակարգիչների համար կարևոր է ազատ տարածք ունենալ, ուստի ավելի լավ է տեղադրել ավելի մեծ սկավառակ):
- Սնուցման բլոկ: Բոլոր բաղադրիչներին մշտական էլեկտրասնուցում ապահովելու համար պետք է հաշվի առնել հոսանքի հզորությունը:
- Սառեցման համակարգ. Սառեցման 2 տեսակ կա՝ օդային և ջրային (ակտիվ և պասիվ)։
Նշում. Ընտրե՛ք հզոր պրոցեսորով, օպտիմալ տեսաքարտով և հիշողության մեծ ծավալով համակարգիչ:
Համակարգչի բլոկը հավաքելիս պետք է հաշվի առնել բաղադրիչների համատեղելիությունը, անհատական կարիքները և համակարգչի ֆունկցիոնալության պահանջները:
Համակարգչի արտածման և ներածման սարքեր

Համակարգչային բլոկը հավաքելուց հետո, որը կհամապատասխանի ձեր բոլոր ցանկալի պարամետրերին, ընտրեք լրացուցիչ արտաքին սարքեր:
- Մոնիտորը (էկրան) կարող է լինել LED (LED հետին լույս), OLED (օրգանական լույս արձակող դիոդներ), QLED (մետաղական նանոֆիլտրով), LCD (հեղուկ բյուրեղյա), PDP (պլազմա) և այլն, որոնք օգտագործվում են տեսողական արտացոլման համար (տեքստը), վիդեո, լուսանկար, 3D գրաֆիկա:
- Բարձրախոս, ականջակալներ
- Մկնիկը թույլ է տալիս կառավարել կուրսորը տարբեր կոնֆիգուրացիաների միջոցով: Առկա են լարային և անլար մոդելներ։
- Ստեղնաշարը տվյալների մուտքագրման սարքն է:
- Վեբ-տեսախցիկը, որն իրական ժամանակում պատկերներ է ֆիքսում, օգտագործվում է գրասենյակներում և տանը՝ տեսազանգերի և առցանց հանդիպումների, կոնֆերանսների անցկացման համար:
- Գրաֆիկական պլանշետը դիզայներական աշխատանքների համար է: Այն ննկարներ և գրաֆիկա է ստեղծում:
Եզրակացություն
Նշված տեղեկությունները հաշվի առնելու դեպքում ճիշտ ընտրություն կատարելն այնքան էլ դժվար չի լինի: Պարզապես պետք է որոշեք, թե ի՛նչ նպատակների համար են ձեզ անհրաժեշտ համակարգչային սարքավորումները և որքան բյուջե եք նախատեսել:
Դե, իսկ եթե, այնուամենայնիվ, չեք կարողանում ինքնուրույն որոշել, թե հատկապես ինչ պարամետրերով համակարգչային տեխնիկա եք ցանկանում գնել, դիմե՛ք համակարգչային տեխնիկայի վաճառքի խորհրդատուներին, ովքեր կօգնեն ձեզ կատարել անսխալ ընտրություն: