Համակարգչային տեխնիկայի ծրագրային սպասարկումն անհրաժեշտ է բոլորին, ովքեր գործ ունեն համակարգիչների հետ: Աշխատանքային գործունեության ընթացքում պարբերաբար անհրաժեշտ է լինում ծրագրերի և օպերացիոն համակարգերի թարմացման, նոր ծրագրերի տեղադրման, ջնջված ինֆորմացիայի վերականգնման, համակարգչին կից սարքավորումների՝ տպիչների, սկաներների դրայվերների տեղադրման և այլն:
Այ Սերվիսի հմուտ և փորձառու մասնագետներն այստեղ են՝ ապահովելու ձեր համակարգչային տեխնիկայի լիարժեք սպասարկումը՝ լինի դա տեխնիկական թե ծրագրային խնդիր:
Մենք առաջարկում ենք համակարգչային տեխնիկայի սպասարկման համապարփակ լուծումներ թե՛ անհատների և թե՛ կազմակերպությունների համար:
Դիմելով մեզ՝ կարող եք վստահ լինել, որ ձեր կազմակերպության կամ անձնական համակարգիչները, նոթբուքերն ու այլ տեխնիկան անխափան կծառայեն ձեզ երկար ժամանակ:
Ձեր գոհունակությունը մեր նպատակն է
Մեր նպատակը Ձեր գոհունակությունն է. ահա այս սկզբունքով է առաջնորդվում «Այ Սերվիս ՍՊԸ»-ն՝ մատուցելով տեխնիկայի վերանորոգման և վարձակալության բարձրորակ ծառայություններ խելամիտ արժեքով:
Ավելի քան 15 տարվա գործունեության և հարուստ փորձի արդյունքում մեր սպասարկման կենտրոնը կարող է համարվել լավագույններից մեկը Հայաստանի Հանրապետությունում:
Տեխնիկայի վերանորոգման համար մենք ներկրում ենք միայն բարձրորակ պահեստամասեր և համագործակցում ենք բացառապես համաշխարհային ճանաչում ունեցող բրենդների ներկայացուցիչների հետ։
Ահա՛ մի քանի պատճառ, թե ինչու պետք է ընտրել մեր սպասարկման կենտրոնը
Ավելի քան 15 տարվա փորձով մեր հմուտ մասնագետները մատուցում են տեխնիկայի վերանորոգման բարձրակարգ ծառայություններ:
Մեզ կարող եք դիմել ոչ միայն տեխնիկայի նորոգման կամ ծրագրային սպասարկման համար, այլև վարձակալության կամ ցանկացած այլ հարցով, որը կապ ունի համակարգչային տեխնիկայի հետ:
Հոգալով մեր հաճախորդների հարմարավետության և գոհունակության մասին՝ մենք առաջնահերթություն ենք տալիս բարձրակարգ սպասարկմանը՝ օգտագործելով միայն բարձրորակ և օրիգինալ պահեստամասեր, տրամադրելով սարքի շահագործման վերաբերյալ օգտակար խորհրդատվություն:
Մատչելի գին՝ առանց որակի փոխզիջման. ահա այս սկզբունքով է առաջնորդվում մեր ընկերությունը՝ տրամադրելով տեխնիկայի սպասարկման որակի և գնի իդեալական համադրություն:
Ձեր համակարգիչներն ու օժանդակ սարքավորումները սպասարկման կարի՞ք ունեն:
Պարզապես կապվե՛ք մեզ հետ նշված եղանակներով և ստացե՛ք ամենաարդյունավետ լուծումները մեր սպասարկման կենտրոնում կամ ձեր կազմակերպությունում: