Մեր մասին

«Այ Սերվիս» ՍՊԸ

«Այ Սերվիս» ՍՊԸ-ն ստեղծվել է 2008 թվականին՝ շատերին հայտնի «Կոմպասս» ՍՊԸ կողմից վաճառվող տեխնիկայի երաշխիքային սպասարկման ապահովման նպատակով:
Ստեղծման առաջին իսկ օրվանից «Այ Սերվիսը» մասնագիտացել ու մեծ փորձ է ձեռք բերել համակարգչային ասպարեզի ամենալայն տեսականու սպասարկման ու վերանորոգման գործում:

0 +
Տարիների փորձ
0 +
Գործընկեր
0 K+
Վարձույթ
0 K+
Վերանորոգում
Ովքե՞ր ենք մենք

Փորձառու մասնագետներ

Մեր թիմը բաղկացած է ավելի քան 10 տարվա փորձ ունեցող մասնագետներից, ովքեր հմտացած են միկրոէլեկտրոնիկայի վերանորոգման, տպիչների և համալրող սարքավորումների սպասարկման ու վերանորոգման, քարթրիջների լիցքավորման, համակարգիչների տեխնիկական ու ծրագրային սպասարկման և վերանորոգման, հեռուստացույցների սպասարկման և նորոգման գործում:

Մենք զբաղվում ենք համակարգիչների, նոթբուքերի, տպիչների, տեսաքարտերի, պասիվ և ակտիվ հիշողության սարքերի, պրոեկտորների, ցանցային սարքավորումների, ինվերտորների արևային վահանակների, անխափան հոսանքի սնուցման սարքերի և այլ էլեկտրոնային տեխնիկայի վերանորոգմամբ, տեխնիկական սպասարկմամբ ու ծրագրային ապահովմամբ: Մեր թիմը տարիների ընթացքում համալրվել է նոր մասնագետներով և վերապատրաստվել՝ նպատակ ունենալով տրամադրել համապարփակ լուծումներ և մատուցել լավագույն ծառայությունները Հայաստանի Հանրապետությունում:

ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում
Ինչո՞ւ ընտրել մեզ

Համակարգչային տեխնիկայի վերանորոգում և վարձակալություն

Ահա՛ մի քանի պատճառ, թե ինչու պետք է ընտրել մեր սպասարկման կենտրոնը

Բարձրակարգ ծառայություններ

Ավելի քան 15 տարվա փորձով մեր հմուտ մասնագետները մատուցում են տեխնիկայի վերանորոգման բարձրակարգ ծառայություններ:

Համապարփակ լուծումներ

Մեզ կարող եք դիմել ոչ միայն տեխնիկայի նորոգման կամ ծրագրային սպասարկման համար, այլև վարձակալության կամ ցանկացած այլ հարցով, որը կապ ունի համակարգչային տեխնիկայի հետ:

Միայն բարձր որակ

Հոգալով մեր հաճախորդների հարմարավետության և գոհունակության մասին՝ մենք առաջնահերթություն ենք տալիս բարձրակարգ սպասարկմանը՝ օգտագործելով միայն բարձրորակ և օրիգինալ պահեստամասեր, տրամադրելով սարքի շահագործման վերաբերյալ օգտակար խորհրդատվություն:

Խելամիտ արժեք

Մատչելի գին՝ առանց որակի փոխզիջման. ահա այս սկզբունքով է առաջնորդվում մեր ընկերությունը՝ տրամադրելով տեխնիկայի սպասարկման որակի և գնի իդեալական համադրություն:

notebook norogum
Մեր մասին

«Այ Սերվիս» ՍՊԸ
Տեխնիկայի նորոգում և վարձակալություն Երևանում

Մեր նպատակը Ձեր գոհունակությունն է. ահա այս սկզբունքով  է առաջնորդվում «Այ Սերվիս ՍՊԸ»-ն՝ մատուցելով տեխնիկայի վերանորոգման և վարձակալության  բարձրորակ ծառայություններ խելամիտ արժեքով:

Ավելի քան 15 տարվա գործունեության և հարուստ փորձի արդյունքում մեր սպասարկման կենտրոնը կարող է համարվել լավագույններից  մեկը Հայաստանի Հանրապետությունում:

Տեխնիկայի վերանորոգման համար մենք ներկրում ենք միայն բարձրորակ պահեստամասեր և համագործակցում ենք բացառապես համաշխարհային ճանաչում ունեցող բրենդների ներկայացուցիչների հետ։

0 +
Տարիների փորձ
0 +
Գործընկեր
0 K+
Վարձույթ
0 K+
Վերանորոգում
Միշտ կապի մեջ

Սպասարկում ենք սիրով

Կապվե՛ք մեզ հետ ստորև նշված կապի միջոցներով, եթե Ձեզ անհրաժեշտ է համակարգչային և հարակից սարքավորումների սպասարկում կամ վարձակալություն:

Մեր թիմը միշտ պատրաստ է տրամադրելու Ձեզ լավագույն լուծումները: