Ընկերական կինոդիտում, գիտակաժողով, սեմինար, բիզնես ծրագրի շնորհանդես. այս միջոցառումերից ոչ մեկը հնարավոր չէ պատկերացնել առանց պրոեկտորի մասնակցության։ Եվ փոքր չէ հավանականությունը, որ ամենակարևոր իրադարձության ժամանակ կարող է առաջանալ պրոեկտորի տեխնիկական կամ ծրագրային խնդիր…
Նման դեպքերում պետք չէ խուճապի մատնվել. պարզապես անհրաժեշտ է դիմել «Այ Սերվիս»-ի մասնագետներին, ովքեր մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում աշխատանքին և ճիշտ են պատկերացնում օրվա կարևորությունը։
Ձեր գոհունակությունը մեր նպատակն է
Վստահե՛ք մեր մասնագետների տարիների փորձին և հմտությանը։ Մենք կլուծենք Ձեր պրոեկտորի խնդիրներն այնպես, որ Դուք դեռ երկար ժամանակ կօգտագործեք այն՝ Ձեր գաղափարներն ու ծրագրերը մտերիմներին ու գործընկերներին ներկայացնելու համար։
Ձեր պրոեկտորը սպասարկման կարի՞ք ունի:
Մեզ մոտ լուծելի են պրոեկտորների ծրագրային ու տեխնիկական սպասարկման հետ կապված բոլոր հարցերը:
Պարզապես կապվե՛ք մեզ հետ նշված եղանակներով և ստացե՛ք ամենաարդյունավետ լուծումները: