Ինչպե՞ս երկարացնել նոթբուքի մարտկոցի կյանքը

Ունեք նոթբուք, աշխատում է լավ, գոհացնում է ձեզ, բայց այլևս չեք կարող տեղաշարժել այնպես, ինչպես անում էիք դա նախկինում։ Երբեմն էլ հանդիպած կլինեք նման խնդրի, որ նոթբուքի մարտկոցն այլևս չի աշխատում առանց անմիջական լիցքավորման. կա՛մ լիցքավորելուց հետո շատ կարճ է պահպանում լիցքը, կա՛մ էլ աշխատանքի ընթացքում միանգամից անջատվում է։

Մենք ձեզ համար առանձնացրել ենք մի քանի կարևոր խորհուրդներ, որոնց հետևելու դեպքում ձեր նոթբուքի մարտկոցի կյանքը կլինի ավելի երկար, լիցքավորելուց հետո ավելի արդյունավետ ձևով կերակարացնեք մարտկոցի օգտագործման ժամանակը և կկարողանաք ստուգել մարտկոցի ֆիզիկական վիճակը։

Ի՞նչ անել, որպեսզի մարտկոցն ունենա երկար կյանք

Սարքի շատ արագ տաքանալու և լավ չլիցքավորովելու դեպքում ուշադրություն դարձրեք, թե օրվա ընթացքում որտեղ եք պահում այն, խուսափեք թողնել տաք կամ արևոտ տեղերում։

Նոթբուքով աշխատելու ընթացքում սարքի տաքանալու դեպքում ընդմիջում արեք, լիցքավորելու ընթացքում դադարեցրեք այն, որպեսզի սարքը հնարավորություն ունենա հովանալու։

Փորձեք լիցքավորել նոթբուքը անջատված վիճակում և միայն մարտկոցի 10 – 20% լիցքի առկայության դեպքում։ Լիցքավորելուց հետո ոչ միայն վարդակից անջատեք խրոցակը, այլ նաև ուշադրություն դարձրեք, որ համակարգչին միացված չլինի մարտկոցի լարը։   

Շատ կարևոր է օդափոխության պատշաճ աշխատանքը։ Ոչ ճիշտ աշխատանքային միջավայրի շնորհիվ ինչ-որ մասեր կարող են խցանվել օդափոխության համակարգերի մեջ և արգելափակել պարբերաբար աշխատանքը, որն էլ պատճառ կդառնա մարտկոցի շուտ շարքից դուրս գալուն։ Նման խնդիրներից խուսափելու համար՝

  • Ուշադրություն դարձրեք, թե ինչպիսի պայուսակով եք նոթբուքը տեղափոխում տեղից տեղ։
  • Նոթբուքը օգտագործելիս աշխատեք դնել կոշտ մակերեսների վրա, խուսափեք աշխատել նոթբուքը ծնկներին կամ ծածկոցների վրա դրված վիճակում։


Ի՞նչը կարող է նպաստել  մարտկոցի արագ սպառվելուն

Միացրած մի՛ թողեք կողմնակի սարքերը, որոնք չեք օգտագործում, օրինակ՝ մկնիկը, ականջակալները, USB լարերը և այլն։ Բոլոր նմանատիպ սարքերի առկայությունը կրճատում է նոթբուքի մարտկոցի լիցքի տևողությունը։

Փակեք բոլոր այն ծրագրերը կամ հավելվածները, որոնք չեք օգտագործում։ Նման համակարգերի ակտիվությունը նպաստում է  նոթբուքի մարտկոցի արագ սպառվելուն։ Հասկանալու համար, թե որ ծրագրերն են ավելի շատ ազդում մարտկոցի վրա, պետք է «windows» որոնողական համակարգում գրել «battary usage» և հետո փնտրել «battary usage per app», դրանից հետո կարող եք հասկանալ, թե որ ծրագրերն են ավելի շատ մարտկոցի էներգիան խլում։

 Շատ հաճելի է նոթբուքով աշխատելիս ունենալ հարմար և հաճելի լուսավորություն, բայց պետք չէ նաև մոռանալ, որ ինչքան ուժեղ է լուսավորությունը, այնքան ավելի արագ է սպառվում մարտկոցի էներգիան։ Լուսավորությունը կարող եք կարգավորել էկրանի ներքևում աշխատանքային գործիքների միջոցով կամ մուտք գործեք կարգավորումներ բաժին։

Ինչպե՞ս ստուգել մարտկոցի ֆիզիկական վիճակը

Սովորաբար համակարգիչների մեջ պահպանված է լինում մարտկոցի մասին տեղեկությունը՝ պիտանելիության և հզորության մասին։ Դրա համար մուտք գործեք «Powercfg» բաժինը, որը ներկառուցված է Windows-ում։ Կան նաև այլ բաժիններ, որոնց շնորհիվ նույնպես կարող եք տեսնել, թե ինչ վիճակում է գտնվում մարտկոցը. Wondows –ի որոնողական բաժնում փնտրելով «Installed battery», «Recent usage» և «Battery usage» արտահայտությունները։

Դուք կարող եք շատ մանրամասն տեղեկություններ ստանալ ձեր մարտկոցի օգտագործման և հզորության մասին նաև սկավառակում պահված «HTML» ֆայլի միջոցով, որը ձեզ ցույց կտա մարտկոցի օգտագործման տվյալները, հզորության պատմությունը և մարտկոցի կյանքի տևողությունը:

Կան նաև մի քանի ազդանշաններ, որոնք կհուշեն նոթբուքի մարտկոցի խնդիրների մասին, դրանք են՝ մարտկոցի սովորականից արագ սպառվելը կամ նոթբուքի անընդմեջ գերտաքացումը։

Վերոնշյալ բոլոր խորհուրդներին հետևելն այդքան էլ հշետ չէ, բայց նույնիսկ մասնակիորեն հետևելու դեպքում էլ համակարգչի  մարտկոցը կծառայի ձեզ ավելի երկար։  

Facebook
Pinterest
Twitter
LinkedIn