Համակարգչային վիրուսներ. ինչպես պաշտպանվել

Հնարավո՞ր է արդյոք ժամանակակից մարդու կյանքը պատկերացնել առանց համակարգչի և սմարթֆոնի։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Համակարգչի և համակարգչային տեխնիկայի բոլոր հնարավորություններից օգտվելով հանդերձ, սակայն, պետք է միշտ հիշել նաև տեխնիկայի առողջության մասին՝ պաշտպանեով այն վիրուսներից, ինչպես մեր օրգանիզմն ենք փորձում զերծ պահել զանազան վարակներից ու դրանց հետևանքներից: Ցավալի է, բայց համակարգչային վիրուսային ծրագրերի հասցրած վնասը իրական է և երբեմն կարող է նաև անդառնալի լինել: Եկե՛ք միասին պարզենք, թե ինչ վտանգավոր համակարգչային վիրուսներ կարող են լինել  ինտերնետում և ինչպես պաշտպանվել դրանցից:

Համակարգչային վիրուսների տեսակները

hamakargchayin virusner

Համակարգչային վիրուսները տարբեր են, բայց նրանց վարքագիծն ունի նույնատիպ փուլեր՝ վարակում, ակտիվացում, վերարտադրություն (ինքնավերարտադրում), վնասում և քողարկում (գաղտնագրում): Ի դեպ, պատահական չէ, որ այս վնասակար ծրագրերը կոչվում են «վիրուսներ», քանի որ դրանք «ապրում» և զարգանում են նույն կերպ, ինչ կենսաբանականները։ Եկե՛ք կանգ առնենք որոշ տեսակների ուսումնասիրությոն վրա: Համակարգչային վիրուսները դասակարգվում են հետևյալով.

կացության միջավայրը՝ ֆայլային վիրուսներ, մակրովիրուսներ, բեռնման վիրուսներ և ցանցային վիրուսներ.

վտանգի մակարդակը՝ անվնաս, ոչ վտանգավոր, վտանգավոր և ծայրահեղ վտանգավոր

Կարևոր. Շատ փորձագետներ չեն ընդունում դասակարգումն ըստ վտանգի  աստիճանի,  քանի որ նույնիսկ անվնաս թվացող վիրուսները վաղ թե ուշ կարող են վնասել համակարգիչը:

վարակի մեթոդը՝ վերագրանցող, մակաբույծ, հղումներով, ֆայլային վիրուսներ և այլն

վարակման մեխանիզմը՝ ռեզիդենտ, շարունակական որոնում կատարող և ոչ ռեզիդենտ (մեկանգամյա)

քողարկման մեթոդը՝ ծածկագրում և կերպարանափոխություն

նպատակը՝ գովազդ (Adware), շորթում (Ransomware), լրտեսում (Spyware), քողարկում (Rootkit), լինում են նաև տրոյական, բեռնման, սկրիպտ վիրուսներ, մուտանտներ, էքսպլոյտներ, բեքդոր և այլն:

Կարևոր. ILoveYou վիրուսը 2000 թվականին վարակել է ավելի քան 3 միլիոն համակարգիչ՝ պատճառելով այնպիսի ավերիչ վնաս (10 միլիարդ դոլար), որ նույնիսկ գրանցվել  է Գինեսի ռեկորդների գրքում:

Ինչպես են ներթափանցում համակարգչային վիրուսները

համակարգչային վիրուսներ

Վիրուսային ծրագրերի ներթափանցման մի քանի եղանակներ կան: Օրինակ՝ սպամ նամակներ, որտեղ անանուն կամ անհայտ հասցեատերը նամակ է ուղարկում՝ նպատակ ունենալով ստիպել ձեզ բացել կցված ֆայլը, որի միջոցով վիրուսը կարող է թափանցել համակարգիչ: Վարակի աղբյուր են նաև վարակված շարժական կրիչները (USB սարքեր), կոտրված կայքերը, վնասակար մակրոսները և այլն:

Ինչպես պարզել վիրուսի առկայությունը

Հասկանալու համար, թե արդյոք ձեր համակարգիչը վարակված է, դուք պետք է ուշադիր լինեք մանրուքներին և անհապաղ արձագանքեք տագնապալի ախտանիշներին: Անպայման  ուշադրություն դարձրեք հետևյալ նրբություններին.

համակարգչի դանդաղ միացում և կատարողականի հանկարծակի նվազում

կայքեր նայելիս բացվող պատուհանների ավելացում

մարտկոցի արագ լիցքաթափում

• անծանոթ ֆայլերի և հավելվածների առկայություն

ձեր թղթապանակների և ֆայլերի անհետացում

ֆայլեր միացնելու և ներբեռնելու դժվարություն

• անհայտ ծրագրերի  միացում

անվտանգության ծրագրերի անհետացում

• զննարկիչի (բրաուզեր) սխալ աշխատանք

Որքան շուտ դուք հայտնաբերեք ձեր համակարգչում վիրուսների առկայությունն, այքան շուտ կկարողանաք մաքրել այն և վերականգնել համակարգչի արդյունավետ աշխատանքը:

Կարևոր. Նկատե՞լ եք Ձեր համակարգչի հետ կապված որևէ խնդիր: Կապվե՛ք մասնագետների հետ։ Վերոհիշյալ ախտանիշներից ոչ բոլորը կարող են լինել վիրուսի առկայության պատճառ: Օրինակ՝ մարտկոցի արագ սպառումը կամ համակարգչի դանդաղ աշխատանքը երբեմն միայն ցույց է տալիս, որ ձեր համակարգիչը հնացել է և չի կարող հաղթահարել իր գործառույթները:

Ինչպես պաշտպանել համակարգիչը վիրուսներից

Համակարգիչը վիրուսներից պաշտպանելու համար դուք պետք է նախապես հոգ տանեք դրա անվտանգության մասին: Ահա՛ մի քանի խորհուրդ.

1. տեղադրեք հուսալի հակավիրուսային ծրագիր

2. պարբերաբար թարմացրեք ձեր հակավիրուսային ծրագիրը և Windows-ը

3. մի՛ պատասխանեք անհայտ օգտատերերից ուղարկված  էլեկտրոնային նամակներին

4. զգոն եղեք համացանցում որոնումներկատարելիս

5. պահպանեք կարևոր ֆայլերը մի քանի օրինակով, տարբեր տեղերում

6. արգելափակեք ձեր զննարկիչում բացվող անհայտ էջերը

7. տեղադրեք Firewall և այլն:

Այս բոլոր գործողությունները պետք է պաշտպանեն ձեր համակարգիչը: Եթե ​​կարծում եք, որ չեք կարողանում հաղթահարել կամ հարցեր ունեք, դիմե՛ք համակարգիչների սպասարկման մասնագիտացված կենտրոն:

Կարևոր. Եթե ​​համակարգչում հայտնաբերվել է վիրուս, դուք պետք է հնարավորինս շուտ ազատվեք դրանից: Իհարկե, կարող եք ինքներդ փորձել «բուժել» համակարգիչը։ Բայց նպատակահարմար է զանգահարել պրոֆեսիոնալ շտապօգնություն: Ի վերջո, ՏՏ մասնագետներն ունեն անհրաժեշտ գիտելիքներ և կարող են փրկել ձեր համակարգիչը՝ ազատելով այն ցանկացած վիրուսից։

Facebook
Pinterest
Twitter
LinkedIn