Նոթբուքի վատ աշխատելը անհարմարություն է պատճառում բոլորիս, և սկսում ենք մտահոգվել հետագա անելիքների վերաբերյալ: Իրականում նոթբուքը, ինչպես և ցանկացած այլ թվային տեխնիկա, վաղ թե ուշ կարող է շարքից դուրս գալ: Եվ այստեղ կարևոր է հասկանալ՝ արժե՞ վերանորոգել նոթբուքը, թե՞ նոր նոթբուք գնել: Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է գնահատել իրավիճակը: Եթե, օրինակ, օդափոխիչն է շարքից դուրս եկել, ապա այն հեշտությամբ փոխարինվում է, սակայն կան դեպքեր, երբ անհրաժեշտ է փոխարինել մի քանի սարք, կամ հնարավոր չէ վերանորոգել:
Նոթբուքի խափանման պատճառները
Նոթբուքի խափանումը միշտ էլ տհաճ երևույթ է, որը գրեթե միշտ պատահում է ամենաանհարմար պահերին: Խափանման պատճառները կարող են տարբեր լինել. անորակ մասեր, անփույթ վերաբերմունք, էկրանի վնասվածք, հին մասերի վնասվածքներ, հնացած մոդելներ, աղտոտում, սխալ շահագործում և այլն:
Խորհուրդ. Եթե ցանկանում եք, որ ձեր նոթբուքը երկար ծառայի, խնամքով և խելամտորեն շահագործեք այն: Կարող եք կարդալ նաև Խորհուրդներ նոթբուքերի շահագործման վերաբերյալ:

Վերանորոգել նոթբուքը
Ի՞նչ անել, եթե նոթբուքը սկսել է վատ աշխատել: Ամենակարևորը՝ մի՛ փորձեք ինքնուրույն վերանորոգել այն: Սովորաբար ի՞նչ եք անում, երբ ձեր ծանոթներից մեկն ընկնում է և ձեռքը վնասում: Իհարկե, չեք փորձում ինքնուրույն բուժել, այլ խորհուրդ եք տալիս դիմել բժշկական ծառայության: Նոթբուքի դեպքում նույնպես անհրաժեշտ է դիմել մասնագետներին՝ վերանորոգման մասնագիտացված կենտրոն, որտեղ առաջին հերթին կիրականացնեն նոթբուքի դիագնոստիկա: Արդյունքում պարզ կդառնան խափանման պատճառները, լուծման եղանակները և նոթբուքի վերանորոգման գինը:
Նշում: Սպասարկման կենտրոնների մեծամասնությունում, ինչպես նաև մեզ մոտ, նոթբուքի դիագնոստիկան անվճար է:
Իսկ հիմա եկե՛ք խոսենք այն մասին, թե որ դեպքերում է անհրաժեշտ նոթբուքը տանել մասնագետի մոտ:
- Ստեղնաշար: Մի քանի ստեղների փչանալու դեպքում դրանք կարելի է ուղղակի փոխարինել: Իսկ եթե վնասվել են կորպուսի մետաղյա ամրացումները, ապա ավելի ճիշտ կլինի փոխել ամբողջ ստեղնաշարը:
- Մայրական սալիկ: Եթե խափանման դեպքում այրվածի հոտ է գալիս, ապա հավանական է, որ մայրական սալիկը վառվել է: Դա, իհարկե, կհաստատի կամ կհերքի մասնագետը:
- Սնուցման բլոկ և բնիկ: Եթե նոթբուքով աշխատելիս մշտական ձայներ եք լսում, օրինակ՝ բարձր հաճախականությամբ շվվոց, ապա դա նույնպես նշանակում է, որ պետք է դիմել մասնագիտացված կենտրոն: Ոչ կայուն լիցքավորման, ընդհանումների դեպքում հավանական է, որ վնասվել է բնիկը, ինչը նույնպես սպասարկման կենտրոն դիմելու առիթ է: но, то это может указывать на неисправность гнезда (разъема) питания.
- Վիդեոքարտ: Եթե էկրանին երևում են գծեր, փայլատակում, առկայծումներ, պատկերի աղավաղում կամ բացակայություն դա նշանակում է, որ պետք է մտածել վիդեոքարտի վերանորոգման կամ փոխարինման մասին:
Նշվածները նոթբուքերի հետ հանդիպող խնդիրների մի մասն են միայն: Դուք կարող եք նաև այլ խնդիրների բախվել՝ հիշողության քարտի (HDD), էկրանի շլեյֆի վնասվածք և այլն:
Նշում: Գրեթե ամեն բան կարելի է վերանորոգել, սակայն հաշվի առեք, որ դա արդյունավետ կլինի միայն մեկ անգամ: Եթե ստիպված եք լինում ամիսը մեկ դիմել մասնագետի, ապա դա արդեն նոր նոթբուք գնելու մասին մտածելու առիթ է տալիս:

Գնել նոր նոթբուք
Երբեմն դժվար կամ ֆինանսապես ոչ շահավետ է լինում թերությունները շտկելը, և այդ դեպքում լավագույն լուծումը նոր նոթբուք գնելն է:
Նոթբուք գնելը նպատակահարմար է հետևյալ դեպքերում՝
- նոթբուքի շահագործման դժվարացումը
- սպասարկման և թարմացումների անհնարինությունը
- օրիգինալ BIOS –ի կորուստը
- կենտրոնական կամ գրաֆիկական պրոցեսորի վնասվածքը և այլն
Ամփոփում
Հուսով ենք, որ կարողացանք ցրել այն միֆը, թե՝ «Եթե նոթբուքը խափանվել է, ապա պետք է գնել նորը»: Եվ ուրեմն, ո՞րն է ավելի շահավետ. գնե՞լ նոր նոթբուք, թե՞ վերանորոգել հինը: Այս հարցին կարելի է պատասխանել միայն մասնագետի դիագնոստիկայից հետո: