Հեռուստացույցները և մոնիտորներն ամենուր են. դժվար է պատկերացնել որևէ բնակարան, հիմնարկ կամ այլ հաստատություն, որտեղ չլինեն մոնիտորներ կամ հեռուստացույցներ: Ավաղ, այս տեխնիկան նույնպես կարող է անսարքություն կամ ծրագրային խնդիրներ ունենալ և կանգնեցնել խնդրի առաջ՝ գնել նո՞րը, թե՞ վերանորոգել ունեցածը։
Այ Սերվիսի հմուտ և փորձառու մասնագետները պատրաստ են լուծելու հեռուստացույցների և մոնիտորների վերանորոգման հետ կապված բոլոր խնդիրները, ուստի եթե ձեր հեռուստացույցը կամ համակարգչի էկրանը՝ մոնիտորը անհանգստանալու առիթ է տալիս, ապա վստահ և առանց հապաղելու կարող եք դիմել մեզ։
Ձեր գոհունակությունը մեր նպատակն է
Այստեղ աշխատում են համակարգիչների մոնիտորներ և հեռուտացույցներ նորոգող փորձառու մասնագետներ, որոնք կհասկանան և կպարզեն անսարքության պատճառները, անհրաժեշտության դեպքում վնասված դետալները կփոխարինեն օրիգինալ և բարձրորակ պահեստամասերով։
Մեր մասնագետներն, ունանալով գերազանց գիտելիքներ, երկար տարիների փորձ և հմտություն, Ձեր մոնիտորը կամ հեռուստացույցը արագ կվերանորոգեն և կվերադարձնեն Ձեզ՝ այնպես, որ Դուք կմոռանաք նոր տեխնիկա ձեռք բերելու մտադրության մասին։
Փնտրո՞ւմ եք մոնիտոր կամ հեռուստացույց վերանորոգող:
Կապվե՛ք մեզ հետ նշված եղանակներով և ստացե՛ք ամենաարդյունավետ լուծումները՝ հեռուստացույցի կամ մոնիտորների վերանորոգում մեր սպասարկման կենտրոնում կամ Ձեր տանը: Անհրաժեշտության դեպքում տեխնիկայի տեղափոխումը կազմակերպվում է մեր կողմից: