Նոթբուքի վրա թափված ջուրը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, սակայն ժամանակին ձեռնարկած քայլերը կարող են նվազագույնի հասցնել վնասը: Խոսենք այն մասին, թե ինչ է պետք անել, երբ նոթբուքը թրջվել է, ինչպես պետք է կանխել վնասները և ինչ հաշվի առնել սարքն ինքնուրույն քանդելիս:
Առաջին օգնություն նոթբուքի թրջվելու դեպքում
1. Անմիջապես անջատեք հոսանքը
Անմիջապես անջատեք նոթբուքը հոսանքից և հանեք մարտկոցը, որպեսզի խուսափեք կարճ միացումներից:
2. Չորացրեք նոթբուքի վրայի խոնավությունը
Սրբեք նոթբուքը չոր շորով՝ հեռացնելով ջուրը մակերեսից:
3. Շրջեք և թափահարեք
Նոթբուքը գլխիվայր շրջեք և զգուշորեն թափ տվեք՝ հնարավորինս շատ ջուր հեռացնելու համար:
4. Չորացրեք նոթբուքը
Սարքը գլխիվայր շրջված վիճակում 24 ժամ թողեք լավ օդափոխվող վայրում։ Մի՛ օգտագործեք վարսահարդարիչ կամ ջերմության այլ աղբյուրներ, որոնք կարող են վնասել սարքի բաղադրիչները:

Ապամոնտաժում և մաքրում
Եթե որոշեք ինքներդ քանդել նոթբուքը, ապա հետևեք հետևյալ ցուցումներին.
1. Լուսանկարեք քանդման ընթացքը
Լուսանկարեք ապամոնտաժման բոլոր փուլերը, որպեսզի հետո հեշտորեն կարողանաք հավաքել նոթբուքը:
2. Մաքրեք մասերը
Ներքին բոլոր դետալները սրբեք սպիրտով խոնավացրած անձեռոցիկով, ինչը կօգնի հեռացնել հեղուկի մնացորդներն ու կանխել կոռոզիան:
3. Չորացրեք դետալները
Մաքրելուց հետո թողեք դետալները չորանան առնվազն 24 ժամ:

Պրոֆեսիոնալ օգնություն
Եթե վստահ չեք ձեր ուժերին, կամ նոթբուքի վրա թափվել է ոչ թե ջուր, այլ ուրիշ հեղուկ (օրինակ՝ քաղցր թեյ կամ սուրճ), ապա նախընտրելի է դիմել նոթբուքերի սպասարկման կենտրոն։ Մասնագետները կարող են արագ և անվնաս ստուգել և վերանորոգել սարքը:
Կանխարգելում
Հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար հետևե՛ք նշված խորհուրդներին․
1. Ըմպելիքները նոթբուքից հեռու պահեք
Հետևեք, որ աշխատանքային տարածքում հեղուկներ չլինեն։ Եթե անխուսափելի է՝ օգտագործեք փակ տարաներ:
2. Կարգավորեք ձեր աշխատանքային տարածքը
Աշխատասեղանը մաքուր և զերծ պահեք այն առարկաներից, որոնք կարող են պատահաբար թափվել:
Ամփոփում
Նոթբուքի վրա հեղուկի թափվել դեռ նոթբուքից հրաժարվելու պատճառ չէ։ Արագ արձագանքը և ճիշտ գործողությունները կարող են փրկել ձեր սարքը: Եթե վստահ չեք ձեր հմտություններին, միշտ նախընտրելի է դիմել մասնագետներին։





