Ո՞րն է ամենաթանկը նոթբուքի վերանորոգման մեջ

Ինչքան էլ որ ձեր նոթբուքը փառքով ու պատվով ծառայի և լինի ձեր ընկերն ու անփոխարինելի օգնականը, կգա մի օր, երբ այն կսկսի դավաճաննել ձեզ: Ցավոք, տեխնիկան հավերժական չէ, և նոթբուքի վատ աշխատանքի պատճառները կարող են բազում լինել՝ սկսած փոշուց, որը կարող եք ինքնուրույն մաքրել, մինչև տեխնիկական վնասվածքներ, որոնք պահանջում են նոթբուքի վերանորոգում:

Նոթբուքի խափանման հիմնական պատճառները

Եթե նոթբուքը սկսել է տարօրինակ դրսևորվել, բայց նախքան մասնագետի դիմելը ուզում եք ինքնուրույն գլուխ հանել, ապա ուշադրություն դարձրեք հետևյալին.

  1. Գերտաքացումը ամենից հաճախ հանդիպող խնդիրն է: Բանն այն է, որ նոթբուքի հովացումը
    դժվարանում է ներքին սահմանափակ տարածության պաատճառով:
  2. Մեխանիկական վնասվածքները (հարվածներ, ընկնել, ճաքեր և այլն) և անփույթ վերաբերմունքը (փոշի, կեղտ, թափված սուրճ կամ հյութ, կերակրի փշրանքներ) հաճախ հանգեցնում են խափանման:
  3. Էլեկտրականության հետ կապված խնդիրները (լարման տատանումներ կամ հոսանքի ուժգնացում, կարճ միացումներ և այլն) կարող են վնասել սնուցման կառավարման միկրոսխեման և կոշտ սկավառակը:

Ամենաթանկ ծախսերը նոթբուքի վերանորոգման ժամանակ

Ինչպես արդեն վերևում ենք ասել, երբեմն նոթբուքի վերանորոգումը կարող է թանկ լինել: Իսկ ի՞նչն է ամենաթանկը:

  1. Մայրական սալիկը. զգալի ծախսերը կապված են համալրող սարքերի վերանորոգման բարդության և արժեքի հետ:

Նշում: Եթե ուզում եք, որ նոթբուքը հնարավորինս շուտ աշխատի, առանց դիագնոստիկայի ոչ մի ծախս մի՛ արեք: Նախ՝ համոզվեք, որ խնդիրն առաջ է եկել մայրական սալիկի մաշվածության, այլ ոչ թե նրան միացած բաղադրիչների խափանման պատճառով:

  1. Էկրան. ապակու կամ ամբողջ էկրանի փոխարինումը էժան չէ: Ծառայության արժեքի վրա կարող են ազդել այնպիսի նրբություններ, ինչպես՝ մոդելի հին լինելը կամ սենսորային էկրանով ու բարձր կետայնությամբ, ժամանակակից մոդելը:

Նշում: Մի՛ փորձեք ինքնուրուն (եթե, իհարկե, մասնագետ չեք) վերանորոգել կամ պահեստամասեր ընտրել: Դա կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների և մեծացնել պրոֆեսիոնալ վերանորոգման արժեքը:

3. Տեսաքարտ. վերանորոգումը կարող է լինել թանկ կամ ոչ այնքան: Դա կախված է երկու «եթե»-ից՝

  • եթե դիսկրետային տեսաքարտը կարելի է հանել առանց նոթբուքն ամբողջությամբ
    քանդելու, ապա դա հեշտացնում է վերանորոգումը, և արժեքը նվազ է լինում.
  • եթե տեսաքարտը ինտեգրված է կամ տեղակայված է այնպես, որ անհնար է միայն իրեն հանել, ապա, բնականաբար, արժեքն ավելի բարձր կլինի:

Նշում. յուրաքանչյուր տեսաքարտ ունի իր տեսաչիպը, որն անհնար է փոխարինել առավել էժան կամ թանկ տարբերակով:

  1. Սնուցման բլոկ. սնուցման բլոկը կարող է դադարել իր ֆունկցիաներիիրականացումը՝ տարբեր պատճառներով (գերտաքացում, կարճ միացում, մալուխի վնասվածք և այլն), ուստի միայն դիագնոստիկայից հետո կարելի է որոշել, թե ինչ արվի՝ վերանորոգվի կամ փոխարինվի:
  2. Զոդված բաղադրիչներ. գերբարակ ժամանակակից նոութբուքերի օպերատիվ հիշողությունը կամ կենտրոնական պրոցեսորը կարող են լինել, օրինակ, մայրական սալիկին զոդված, ինչը ևս բարդացնում է վերանորոգումը:

Ամփոփում

Նոթբուքը կամ ցանկացած այլ սարքավորում ուշադրության և պրոֆիլակտիկայի կարիք ունի: Ինչպես բժիշկներն են ասում՝ ավելի հեշտ է կանխել հիվանդությունը, քան բուժել:
Եղե՛ք ուշադիր ու զգույշ: Պարբերաբար կատարե՛ք նոթբուքի պրոֆիկալտիկա և մաքրում:

Դիմե՛ք միայն պրոֆեսիոնալ մասնագետների:

Facebook
Pinterest
Twitter
LinkedIn