Նոութբուքն այսօր ժամանակակից մարդու առօրյայի անբաժան մասն է կազմում: Նոութբուքի միջոցով ստանում ենք անհրաժեշտ տեղեկությունները, աշխատում և կապ պահում ընկերների, հարազատների, գործընկերների և պատվիրատուների հետ, աշխարհի որ անկյունում էլ որ լինենք: Եվ երբեմն մեզ կարող է անհանգստացնել հարցը՝ արդյո՞ք մեր կյանքի այդ մասնիկը միշտ կլինի մեզ հետ: Եկե՛ք միասին փորձենք հասկանալ, թե միջինում որքան է նոութբուքի կյանքի տևողությունը, և արդյոք հնարավոր է երկարացնել այն:
Որքա՞ն կարող է ծառայել նոութբուքը լավագույն դեպքում
Յուրաքանչյուր սարք, էլեկտրոնիկա ունի գործածության սահմանված ժամկետ, քանի որ ժամանակի ընթացքում աշխատանքի որակն ու գործածության ժամկետը կարող է վատթարանալ: Կարող են ի հայտ գալ նոր ծրագրային լուծումների հետ աշխատանքի անհամատեղելիության խնդիրներ, քանի որ նոր օպերացիոն համակարգեր թողարկողները հրաժարվում են սպասարկել հնացած նոութբուքերը: Ինչո՞ւ է այդպես: Իհարկե, պատճառներ շատ կան, բայց հիմնական պատճառն այն է, որ ծրագրեր թողարկողները նպատակահարմար չեն գտնում ֆինանս ու ժամանակ ծախսել հին սարքավորումները սպասարկող նոր ծրագրային լուծումներ ստեղծելու համար: Սպասարկման դադարեցումն էլ իր հերթին սպառողներին ստիպում է ձեռք բերել նոր մոդելներ, ինչն էլ շահույթ է բերում նոութբուք վաճառող ընկերությանը:
Նոութբուքեր արտադրողները սովորաբար նշում են շահագործման կարճ ժամկետներ՝ 3-4 տարի, սակայն իրականում այն կարող է ծառայել 6-8 և ավելի տարիներ:

Ի՞նչ հանգամանքներ են նպաստում նոութբուքի երկարակեցությանը
Եթե ուզում եք, որ ձեր էլեկտրոնային օգնականը ծառայի երկար և անխափան, ուշադրություն դարձրեք հետևյալ գործոններին.
- Որակ. ամենից առաջ: Դեռևս նոուբուքը գնելիս անհրաժեշտ է ճիշտ ընտրություն կատարել, քանի որ թանկարժեք բրենդային նոութբուքը կարող է լինել ամենահուսալին:
- Շահագործում. եթե դուք նոութբուքն օգտագործում եք օրվա մեջ մի քանի ժամ, ապա այն ավելի երկար կծառայի, քան օրական 8-10 ժամ շահագործելու դեպքում: Խաղերը, վիդեոմոնտաժը, գրաֆիկան և նման բարդ ծրագրային աշխատանքները կարող են կարճացնել համակարգչի կենսագործունեությունը:
- Կենսապայմաններ. Երկարատև շահագործման համակր անհրաժեշտ է ապահովել հարմարավետ պայմաններ. խուսափեք էքստրեմալ ջերմաստիճանից, թույլ մի՛ տվեք գերտաքացում կամ գերսառեցում, ապահովեք բավականաչափ օդափոխություն:
- Պարբերաբար փոշեմաքրում. սա անհրաժեշտ է նոութբուքի կայուն աշխատանքն ապահովելու, սարքավորման էլեկտրոնային դետալները վնասվածքներից պաշտպանելու համար:
- Վնասվածքներ. նոութբուքը պահեք հարթ մակերևույթի վրա, խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից և մեխանիկական վնասվածքներից (հարվածներ, ընկնել և այլն), տեղափոխելու համար օգտագործեք հարմար ուսապայուսակ, պայուսակ կամ պատյան:
- Լիցքավորում. օգտագործեք օրիգինալ լիցքավորման սարքավորումներ, մշտապես լիցքավորման սարքը միացված մի թողեք, պահպանեք լիցքի օպտիմալ մակարդակը՝ 20-80%: Լիարժեք լիցքաթափումը (0%) և առավելագույն լիցքը (100%) մեծացնում են մարտկոցի բեռնվածությունն ու հանգեցնում են արագ խափանման: Ի դեպ, եթե դուք ձեր մինի համակարգիչը դրել եք պահարանում և այլևս չեք օգտագործում, ապա մի՛մոռացեք ամսական մի քանի անգամ լիցքավորել այն, որպեսզի շարքից դուրս չգա:
Ցավոք, նույնիսկ ճիշտ խնամքի և խելամիտ օգտագործման դեպքում նոութբուքը հնանում է, և հնարավոր է անհամատեղելի դառնա նորագույն օպերացիոն համակարգերով աշխատանքի համար:
Ինչպե՞ս երկարացնել նոութբուքի շահագործման տևողությունը
Որոշ դեպքերում հնարավոր է «երկարացնել» տալ ձեր սիրելի սարքավորման կյանքը: Բերենք մի քանի օրինակներ:
- Եթե մարտկոցը «նստել» է, ապա կարելի է փոխարինել այն՝ գնելով նոր ու օրիգինալ մարտկոց:
- Եթե կատարողականության խնդիրներ են առաջացել, ապա կարելի է մաքրել ռեեստրը, ջնջել չօգտագործվող ծրագրերն ու թարմացնել օպերացիոն համակարգը:
- Եթե նոութբուքի հնարավորություններն այլևս չեն ուրախացնում ձեզ, կարելի է կատարել մասնակի թարմացում՝ փոխարինելով որոշ բաղադրիչներ:
Նշված գործողությունները կօգնեն ևս մի քանի տարով երկարացնել նոութբուքի կյանքը:
Ամփոփում
Ամեն բան ունի սկիզբ և վերջ: Վաղ թե ուշ ձեր հին նոութբուքը դառնալու է նոր ծրագրային լուծումների հետ անհամատեղելի և չի կարողանալու ստանալ անվտանգության թարմացումները, խնդիրների լուծման ծրարագրային ապահովումը: Երբ դա տեղի ունենա, անհրաժեշտ կլինի մտածել նոր օգնական ձեռք բերելու մասին: