Գնե՞լ քարթրիջ, թե՞ լիցքավորել

Ո՞րն է ավելի լավ տարբերակ ձեր տպիչի համար՝ լիցքավորե՞լ քարթրիջը, թե՞ գնել նոր քարթրիջ: Եթե հետևենք արտադրողների խորհուրդներին, ապա պետք է գնենք ամբողջովին նոր քարթրիջ: Բայց արդյո՞ք դա ձեռնտու է և աշխատանքի ավելի լավ արդյունք կապահովվի: Եկե՛ք միասին դիտարկենք այս հարցը:

Քարթրիջների տեսակները

gnel qartrij licqavorel

Գոյություն ունի քարթրիջների երկու տեսակ՝

  • լազերային, որը լիցքավորվում է տոներով.
  • շիթային, որն աշխատում է թանաքով:

Նրանցից յուրաքանչյուրն ունի իր դրական և բացասական կողմերը, բայց հիմա մենք չենք անդրադառնա այս քարթրիջների համեմատությանը: Չնայած անհրաժեշտ ենք համարում նշել, որ գունավոր շիթային քարթրիջների թերություններից մեկն այն է, որ թանաքը շատ արագ չորանում է: Բացի դրանից, երկար ժամանակ չօգտագործելու դեպքում այն կարող է խափանումներով աշխատել: Այլ է տոների դեպքում՝ արագ չի չորանում, բայց այն ևս ունի իր առանձնահատկությունները։ Իհարկե, երկու տարբերակն էլ դիտարկելիս կարող ենք հստակ ասել, որ ամենաարդյունավետը նոր, օրիգինալ քարթրիջ գնելն է: Բայց երբեմն հանգամանքներն այնպես են դասավորվում, որ նոր քարթրիջ գնելն այդ պահին ձեռնտու չէ։ Սա նշանակում է, որ դուք պետք է փնտրեք այլընտրանքային տարբերակներ՝ գնել ոչ օրիգինալ քարթրիջ կամ լիցքավորել հինը: Այս իրավիճակում դուք կարող եք հայտնվել փակուղում: Ոմանք կարծում են, որ ոչ օրիգինալ տարբերակը կարող է գերազանցել բնօրինակին, բայց դա խաբեություն է:

Որո՞նք են անորակ ոչ օրիգինալ քարթրիջ գնելու ռիսկերը

Օրիգինալ դետալը կեղծ տարբերակով փոխարինելիս կարող եք հանդիպել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են.

  • մոդելի անհամապատասխանություն.
  • թանաքի կամ տոների գերածախս (կախված քարթրիջի տեսակից).
  • էներգիայի բարձր ծախսեր.
  • թղթի չափից ավելի օգտագործումը` գույների աղավաղման, ներկի արտահոսքի և բծերի, անընթեռնելի տառատեսակի և այլնի պատճառով.
  • տպիչի խափանում և չնախատեսված վերանորոգում:
    Իհարկե, պետք է խուսափել նման տարբերակներից, որպեսզի ավելորդ խնդիրներ չստեղծեք ձեզ համար։

Նշում. Օրիգինալ և ոչ օրիգինալ քարթրիջների մեջ կա էական տարբերություն: Փաստն այն է, պաշտոնական արտադրողը թողարկում է օրիգինալ և՛ տպիչներ, և՛ քարթրջներ։ Համապատասխանները միայն բաղադրիչների պաշտոնական արտադրողներն են, իսկ ոչ օրիգինալը՝ անհայտ ընկերություններ են։

Քարթրիջի լիցքավորում ինքնուրույն կամ սպասարկման կետում

qartrijneri licqavorum

Իհարկե, հին քարթրիջը լիցքավորելը շատ ավելի մատչելի է: Շատերը կարծում են, որ իրենք կարող են դա անել առանց մասնագետի օգնության: Բայց որդյո՞ք դա ճիշտ տարբերակ է: Եթե չեք ուզում անախորժություններ, ապա առանց որոշակի գիտելիքների և փորձի չպետք է նույնիսկ փորձեք: Եթե սոցիալական ցանցերում բավականաչափ տեսանյութեր դիտելուց հետո որոշեք ինքներդ հաղթահարել այս խնդիրը, ապա պատրաստ եղեք տհաճ անակնկալների.

  • ապամոնտաժման երկար և տքնաջան գործընթաց.
  • ամեն ինչ կեղտոտելու մեծ հավանականություն.
  • քարթրիջը տոների մնացորդներից ամբողջությամբ մաքրելու անհնարինություն.
  • լիցքավորման ժամանակ տոների անբավարար քանակություն կամ ավելցուկ.
  • հավաքման ժամանակ սխալներ.
  • տպիչի և քարթրիջի համատեղելիության խնդիր:

Կարևոր է իմանալ. Հաճախ լիցքավորումը ներառում է նաև որոշ բաղադրիչների վերականգնում (չիպ, մագնիսական լիսեռ և այլն), այս դեպքերում նույնիսկ մի՛ մտածեք դա ինքներդ անելու մասին: Ավելի լավ է գնել նոր քարթրիջ:

Եզրակացություն

Ելնելով վերը նշվածից՝ կարող ենք եզրակացնել, որ եթե քարթրիջի տոները կամ թանաքը վերջանում է, ապա անհրաժեշտ է փոխարինել այն օրիգինալ կամ համատեղելի մոդելով: Խուսափե՛ք անհայտ արտադրողներից: Եթե որոշել եք գումար խնայել և կանգ առնել քարթրիջի լիցքավորման տարբերակի վրա, ապա թույլ տվեք դա անել մասնագետներին։ Ծառայությունը այս խնդիրը կկատարի 15-20 րոպեում: Ի դեպ, մասնագետը կարող է գալ և լիցքավորել քարթրիջը ձեր տարածքում (տանը կամ գրասենյակում):

Facebook
Pinterest
Twitter
LinkedIn