ՏՏ աութսորսինգ, համակարգչային տեխնիկայի սպասարկում կորպորատիվ հաճախորդների համար

Ձեր ընկերության ՏՏ սպասարկումը կարող եք վստահել մեզ

Այսօր գրեթե յուրաքանչյուր ընկերություն կարիք ունի ներքին տեխնիկական ու ծրագրային սպասարկումն ապահովող մասնագետների, քանի որ տեխնիկական ու ծրագրային խնդիրներ կարող են առաջանալ ամեն օր, իսկ դրանց ժամանակին լուծումից է կախված աշխատանքի արդյունավետությունը: Սակայն ոչ բոլոր ընկերությունների դեպքում է մի քանի մասնագետից բաղկացած ՏՏ թիմ ունենալը արդյունավետ՝ թե՛ ծախսերի, ու թե՛ աշխատանքի որակի վերահսկման տեսանկյունից:

Այստեղ է, ահա, որ Ձեզ կարող է օգնել մեր ՏՏ աութսորսինգի ծառայությունը:

Ինչո՞ւ օգտվել աութսորսինգի մեր առաջարկից

Մեր ընկերությունը համակարգչային տեխնիկայի վերանորոգմամբ ու ծրագրային սպասարկմամբ զբաղվում է ավելի քան 15 տարի: Մեր թիմում աշխատում են փորձառու և բանիմաց մասնագետներ, և մեզ մոտ լուծելի են համակարգչային և գրասենյակային տեխնիկայի հետ կապված բոլոր խնդիրները՝ սկսած համակարգիչների ֆորմատից, ջնջված ֆայլերի վերականգնումից, նոր ծրագրերի տեղադրումից, պրոֆիլակտիկ սպասարկումից մինչև վնասված պահեստամասերի փոխարինում:

Դիմելով մեր աութսորսինգ ծառայությանը՝ Դուք կարիք չեք ունենա ընկերությունում ավելացնելու տեխնիկական ու ծրագրային մասնագետների հաստիքներ, սակայն կստանաք բոլոր խնդիրները լուծումները մեզ հետ: Սա հիանալի տարբերակ է ընկերության ծախսերի և ներքին գործընթացների օպտիմալացման համար:

Դիմե՛ք մեզ ՏՏ սպասարկման ծառայությունների փաթեթային լուծումների համար:

Պատվիրել օնլայն

Ձեր գոհունակությունը մեր նպատակն է

Մեր մասին

«Այ Սերվիս» ՍՊԸ
Տեխնիկայի նորոգում և վարձակալություն Երևանում

Մեր նպատակը Ձեր գոհունակությունն է. ահա այս սկզբունքով  է առաջնորդվում «Այ Սերվիս ՍՊԸ»-ն՝ մատուցելով տեխնիկայի վերանորոգման և վարձակալության  բարձրորակ ծառայություններ խելամիտ արժեքով:

Ավելի քան 15 տարվա գործունեության և հարուստ փորձի արդյունքում մեր սպասարկման կենտրոնը կարող է համարվել լավագույններից  մեկը Հայաստանի Հանրապետությունում:

Տեխնիկայի վերանորոգման համար մենք ներկրում ենք միայն բարձրորակ պահեստամասեր և համագործակցում ենք բացառապես համաշխարհային ճանաչում ունեցող բրենդների ներկայացուցիչների հետ։

Տարի շուկայում
0 +
Գործընկեր
0 +
Վարձույթներ
0 K+
Վերանորոգումներ
0 K+
Ինչո՞ւ օգտվել մեր ծառայություններից

Համակարգչային տեխնիկայի վերանորոգում և վարձակալություն

Ահա՛ մի քանի պատճառ, թե ինչու պետք է ընտրել մեր սպասարկման կենտրոնը

Բարձրակարգ ծառայություններ

Ավելի քան 15 տարվա փորձով մեր հմուտ մասնագետները մատուցում են տեխնիկայի վերանորոգման բարձրակարգ ծառայություններ:

Համապարփակ լուծումներ

Մեզ կարող եք դիմել ոչ միայն տեխնիկայի նորոգման կամ ծրագրային սպասարկման համար, այլև վարձակալության կամ ցանկացած այլ հարցով, որը կապ ունի համակարգչային տեխնիկայի հետ:

Միայն բարձր որակ

Հոգալով մեր հաճախորդների հարմարավետության և գոհունակության մասին՝ մենք առաջնահերթություն ենք տալիս բարձրակարգ սպասարկմանը՝ օգտագործելով միայն բարձրորակ և օրիգինալ պահեստամասեր, տրամադրելով սարքի շահագործման վերաբերյալ օգտակար խորհրդատվություն:

Խելամիտ արժեք

Մատչելի գին՝ առանց որակի փոխզիջման. ահա այս սկզբունքով է առաջնորդվում մեր ընկերությունը՝ տրամադրելով տեխնիկայի սպասարկման որակի և գնի իդեալական համադրություն:

Միայն բարձրորակ ծառայություններ

Կապ մեզ հետ

Փնտրո՞ւմ եք արդյունավետ լուծումներ Ձեր ընկերության թվային տեխնիկայի սպասարկման համար:

Պարզապես կապվե՛ք մեզ հետ նշված եղանակներով և ստացե՛ք ամենաարդյունավետ լուծումները՝ հարմարեցված Ձեր բիզնեսի նպատակներին: