Ի՞նչ անել, եթե պրինտերը չի տպում

Պրինտերից օգտվող ցանկացած անձ առնվազն մեկ անգամ բախվել է խնդրին, երբ սարքը հրաժարվում է տպել։ Պատճառները կարող են տարբեր լինել՝ սկսած հեշտ կարգավորվող  պարզ սխալներից մինչև ավելի լուրջ տեխնիկական անսարքություններ: Այս հոդվածում կդիտարկենք հիմնական քայլերը, որոնք կօգնեն հասկանալ անսարքության պատճառը և վերացնել խնդիրը:

1. Ստուգել կապը  

Նախ՝ համոզվեք, որ տպիչը ճիշտ է միացված համակարգչին կամ ցանցին: Ստուգեք մալուխները և միացումները: Եթե ​​ձեր տպիչը միացված է USB-ի միջոցով՝ փորձեք օգտագործել այլ պորտ կամ մալուխ: Անլար տպիչների դեպքում համոզվեք, որ դրանք միացված են նույն Wi-Fi ցանցին, ինչ և ձեր համակարգիչը:

2. Ստուգել տպիչի կարգավիճակը

Նայեք տպիչի էկրանին կամ ցուցիչներին: Եթե ​​առկա է անճշտություն ցույց տվող ազդանշան, ապա օգտվողի ուղեցույցում գտեք, թե ինչ է նշանակում սխալի տվալ կոդը:  Համոզվեք, որ տպիչում բավարար քանակի թուղթ և թանաք կա, և որ թուղթ չի խցանվել։

3. Մաքրել տպման հերթը

Երբեմն տպագրության ուղարկված փաստաթղթերը կարող են «խցանված» մնալ տպման հերթում: Windows-ի համար բացեք «Սարքեր և տպիչներ» բաժինը, գտեք ձեր տպիչը, սեղմեք դրա վրա մկնիկի աջ կոճակով և ընտրեք «Դիտել տպման հերթը»: Ջնջեք հերթում առկա բոլոր առաջադրանքները և նորից փորձեք տպել փաստաթուղթը: Mac-ում բացեք «Համակարգի կարգավորումներ»-ը, ընտրեք «Տպիչներ և սկաներներ», գտեք ձեր տպիչը, սեղմեք «Բացել տպման հերթը» և ջնջեք բոլոր առաջադրանքները:

պրինտերը չի տպում

4. Վերագործարկել սարքերը

Վերագործարկեք և՛ տպիչը, և՛ համակարգիչը: Այս քայլը հաճախ օգնում է վերացնել ժամանակավոր խափանումները: Անջատեք տպիչ սարքը և հոսանքի սնուցումը, սպասեք մի քանի րոպե և նորից միացրեք։  Նույն կերպ վերագործարկեք համակարգիչը, որպեսզի բոլոր միացումները և ծառայությունները թարմացվեն։ 

5. Թարմացնել դրայվերները

Հին կամ վնասված դրայվերները կարող են խնդիր առաջացնել տպելու ժամանակ: Ստուգե՛ք, արդյո՞ք ձեր տպիչի դրայվերի թարմացումները հասանելի են արտադրողի կայքում։ Ներբեռնեք և տեղադրեք դրայվերների վերջինը տարբերակները, ապա փորձեք նորից տպել փաստաթուղթը։

6 Տպիչի կարգավորումները

Համոզվեք, որ ձեր տպիչը աշխատում է լռելյայն տարբերակով։ Windows- դեպքում անցեք «Սարքեր և տպիչներ» բաժին, պահեք մկնիկը ձեր տպիչի վրա, սեղմեք մկնիկի աջ կոճակը և ընտրեք «Սահմանել որպես լռելյայն»: Mac-ի դեպքում մտեք «Համակարգի կարգավորումներ», ընտրեք «Տպիչներ և սկաներներ», գտեք ձեր տպիչը և սահմանեք այն որպես լռելյայն։

7. Ծրագրային ապահովում  և համատեղելիություն

Երբեմն տպագրության հետ կապված խնդիրները կարող են պայմանավորված լինել ծրագրային ապահովման անհամատեղելիությամբ։ Համոզվեք, ձեր տպիչն աշխատում է այն  հավելվածի հետ, որից օգտվում եք։

Փորձեք այլ ծրագրից կամ այլ ձևաչափի փաստաթուղթ տպել՝  ծրագրային անհամապատասխանությունը բացառելու համար։

8. Ստուգել վիրուսների և վտանգավոր ծրագրերի առկայությունը

Վիրուսները և վնասակար ծրագրերը կարող են խափանել տպիչի աշխատանքը: Ստուգեք ձեր համակարգիչը հակավիրուսային ծրագրի միջոցով և ջնջեք բոլոր հայտնաբերված սպառնալիքները։

9․ Դիմել մասնագետի

Եթե վերը նշված քայլերը արդյունք չեն տալիս, հնարավոր է խնդիրը տպիչ սարքի մեջ է և նորոգման կարիք կա։ Դիմեք պրինտերների սպասարկման կենտրոն կամ հրավիրեք մասնագետի՝ ախտորոշման և անսարքությունը վերացնելու համար։

printer chi tpum

Եզրակացություն

Պրինտերի աշխատանքի հետ կապված խնդիրները կարող են պայմանավորված լինել մի շարք գործոններով՝ սկսած փոքր սխալներից մինչև բարդ տեխնիկական անսարքություններ։

Հետևելով այս քայլերին՝ դուք կարող եք ախտորոշել և վերացնել տպիչի աշխատանքի ամենատարածված սխալների մեծ մասը։ Եթե խնդիրը չի լուծվում, մի՛ խուսափեք դիմել մասնագետների օգնությանը։

Facebook
Pinterest
Twitter
LinkedIn