Ինչպե՞ս աշխատել պրոյեկտորով

Պրոյեկտոր վարձակալելու կամ գնելու անհրաժեշտությունը կարող է ծագել տանը, գրասենյակում, ուսումնական հաստատություններում, ժամանցի վայրում․․․․  Պրոյեկտորներն անգնահատելի են հատկապես այն ժամանակ, երբ անհրաժեշտ է մեծ թվով հանդիսատեսի ներկայացնել սեփական նախագծերը, ֆայլերը, տեսանյութեր և լուսանկարներ։

Այս հոդվածում ձեզ համար առանձնացրել ենք պրոյեկտորի հետ աշխատանքի պարզ քայլերը (նրանց համար, ովքեր առաջին անգամ պետք է աշխատեն պրոյեկտորով), ինչպես նաև խորհուրդներ, թե ինչպես կարելի է լուծել առաջացած խնդիրները և զերծ մնալ վնասներից։

Ինչպե՞ս աշխատել պրոյեկտորի հետ

Առաջին քայլը՝ պրոյեկտորի սնուցման լարը միացրեք վարդակին։ Սարքի վրա կտեսնեք նարնջագույն կամ կարմիր վառվող  լույս, դա նշանակում է՝ սարքը գտնվում է սպասման ռեժիմում։ Այնուհետև սարքը միացրեք տեսակրիչին (վիդեոկրիչին) և սեղմեք պրոյեկտորի վրայի միացման կոճակը։ Մի քանի վայրկյան հետո նարնջագույն  լույսը փոխվում է կանաչի, և սարքն արդեն պատրաստ է օգտագործման համար։

Պրոյեկտորին միացնելու համար օգտագործվում են հետևյալ սարքերը կամ կրիչները՝

Մեդիա նվագարկիչ (Chromecast-ը կամ Apple TV-ն) միացնում եք անմիջապես պրոյեկտորին, որի շնորհիվ էլ արագ և հեշտությամբ կարող եք դիել ֆիլմեր և տեսանյութեր ձեր սիրելի հավելվածներից: Այս տարբերակով գործարկելու համար սարքը պետք է ունենա HDMI լարի մուտք:

Բջջային հեռախոս,  կարող եք օգտագործել USB լարի կամ բլութութի (bluetooth) միջոցով և դիտել պահպանված տեսանյութերը կամ ինչ-որ ֆայլեր։ Տվյալ դեպքում մի քանի անգամ կհեշտանա աշխատանքը  հատկապես այն միջավայրերում, որտեղ դժվար հասանելի է համացանցը կամ պրակտիկ չէ ծանր տեխանիկայով տեղաշարժվելը։

Համակարգիչը կամ նոթբուքը պրոեկտորին միանում է HDMI լարով և ամենաունիվերսալ սարքավորումն է պրյոեկտորի հետ աշխատելու համար, որով կարող եք ցուցադրել գործնականում ցանկացած նյութ:

պրոյեկտոր վարձույթ

Ի՞նչ անել, եթե պրոյեկտորը չի միանում կամ չի ցուցադրում նյութերը

  • Նորից ուշադիր ստուգեք, որ բոլոր մալուխները, լարերը ճիշտ միացված լինեն։
  • Փորձեք պրոյեկտորին միացվող տեսակրիչը վերագործարկել և ուղիղ կապով միացնել պրոյեկտորին, այդպես կարող եք կռահել, թե խնդիրը ո՛ր սարքի մեջ է։  
  • Սարքի՝ միանգամից անջատվելու դեպքում ստուգեք ջերմաստիճանը․ պրոյեկտորի գերտաքացումից հնարավոր է աշխատանքի դարդարում։
  • Չկողմնորոշվելու կամ որոշակի կասկածների դեպքում ցանկալի է դիմել մասնագետներին։

Պրոյեկտորի էկրան

Եթե ձեռքի տակ չունեք պրոյեկտորի էկրան, մենք ձեզ համար առանձնացրել ենք մի շարք գաղափարներ, որոնք  թույլ կտան կազակերպել ձեր դիտումները:

Սպիտակ սավան. այս չեզոք սպիտակ մակերեսը հիանալի է պրոյեկտորիների համար: Բացի դրանից, այն հեշտ հասանելի է։ Միայն պետք է ուշադիր լինել, որ սավանը լինի առանց ծալքերի և ամուր ձգված ինչ-որ շրջանակի կամ պատի վրա, որպեսզի խուսափեք պատկերի հնարավոր աղավաղումներից։

Գլանափաթեթային (ռուլոնային) շերտավարագույրներ. այս տարբերակը նրանց համար է, ովքեր փնտրում են հնարամիտ և տարածություն խնայող լուծում: Այս մոտեցումով դուք պատուհանի գլանափաթեթային շերտավարագույրը կարող եք վերափոխել էկրանի: Պետք է միայն օգտագործել սպիտակ կամ բաց երանգներ ունեցող շերտավարագուրներ և  նախապես ինչ-որ կտորով կամ առարկաներով փակել լուսամուտից ներթափանցող լուսավորությունը: Միակ դժվարությունը կարող է լինել դիտման մակարդակի ճշգրտությունը․ այդ ամենը համապատասխանեցնելու համար հնարավոր է մի քիչ ժամանակ ծախսեք։

Այսպես կարող ենք թվարկել շատ տարբերակներ, իսկ էկրան կարող եք ինքներդ ստեղծել՝ կատարելով որոշ իմպրովիզներ, հաշվի առնելով պայմանները և միջավայրը, որտեղ  գտնվում եք։ Ուղղակի հիշեք, որ պրոյեկտորի իդեալական էկրանի չափը կախված է ձեր դիտման հեռավորությունից, սենյակի չափից և թեմայի բնույթից: Ընդհանուր ուղեցույցն այն է, որ էկրանի լայնությունը 1,5-ից 2,5 անգամ պետք է գերազանցի դիտման հեռավորությանը: Կարող եք դուք կարգավորել նախասիրությունների և հատուկ պահանջների հիման վրա:

պրոյեկտորի վարձակալություն

Վերջում ուզում ենք զգուշացնել՝ երբեք մի՛ նայեք պրոեկտորի ոսպնյակին, երբ լամպը միացված է: Այն  կարող է վնասել ձեր աչքերը: Սարքը պետք է հեռու պահել երեխաներից․ այն կարող է փոքրիկների համար վտանգավոր լինել։

Facebook
Pinterest
Twitter
LinkedIn