iService

ՄԵՐ ՄԱՍԻՆ

2011 թվականին հուլիսի 20-ին Երևանի սրտում՝ Թումանյան 33 հասցեում ‹‹ՊԻԿՍԵԼՍ›› ՍՊԸ-ի կողմից հիմնվեց ՊԻԿՍԵԼ բջջային նորաոճ գադջեթների մուլտիբրենդային մասնագիտացված խանութ-սրահը: Համագործակցության շրջանակներում երկու ամիս անց ՊԻԿՍԵԼ խանութ-սրահի ներքնահարկում իր 14-ամյա աշխատանքը շարունակելու նպատակով հիմնվեց iService մասնագիտացված սպասարկման կենտրոնը, որը նախկինում հայտնի էր «Հրապարակի փոշտի» շենքի տղաներ սերվիս կենտրոնով, որը ի դեպ Հայաստանի Հանրապետությունում առաջինն էր: Հետագայում լինելով ՊԻԿՍԵԼ-ի անբաժան գործընկեր, համագործակցությունը շարունակում է և իր ծառայություներն է մատուցում մինչ այժմ:
iService սպասարկման կենտրոնում կատարվում է բջջային հեռախոսների, նոութբուքների, թաբլեթների և խաղային կցորդների՝
  • վերանորոգում
  • ծրագրավորում
  • ապակոդավորում
  • ռուսաֆիկացում
  • դիմապակիների վերանորոգում
  • ջրային կոռոզիների վերացում
Այստեղ իրականացվում է ամենախնդրահարույց մայր պլատաների վերանորոգումը, ամենաբարդ ապակոդավորումները և ծրագրավորումները։ Այս հիանալի տարիների համագործակցության ընթացքում Մենք մեր ուրույն տեղը գտանք հայաստանյան գադջեթների սպասարկման և նրանց վերանորոգման շուկայում։
Շատ կարճ ժամանակ անց մեզ սիրեցին նաև մեր նոր հաճախորդները, հայրենակիցները, որոնց թիվը գնալով շատանում և շատանում է, դառնալով մեզ ընկերներ՝ հարազատներ։
Մեր մասնագիտացված սերվիս կենտրոնը իր աշխատանքի այս տարիների ընթացքում սպասարկել է մոտ 100.000 հաճախորդ, և մոտ 300.000 գադջեթ: Մենք համոզված նշում ենք՝ մեր մատուցած ծառայություններից գոհ են 99.9%-ը, մենք շնորհակալ ենք բոլորին:
Հասցե Թումանյան փող. 33
WhatsApp, Viber +37433363606
Հեռախոս +37433363606
Էլ․ հասցե info@pixels.am
Աշխ. ժամեր 10:00 - 19:00
Հանգստյան օր Կիրակի

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Եթե ունեք հարցեր, ապա դիմեք մեզ՝ լրացնելով ներքոնշյալ տեղեկատվությունը։ Մենք կպատասխանենք հնարավորինս սեղմ ժամկետներում։

ՄԻԱՆԱԼ ՄԵԶ

Եթե վերանորոգում եք հեռախոս, ապա մեր թիմին միանալու համար դիմեք մեզ՝ լրացնելով ներքոնշյալ տեղեկատվութունը։ Մենք կապ կհաստատենք Ձեզ հետ հնարավորինս սեղմ ժամկետներում։

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ